30/03/2020 15:35
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 800 մարդ է մահացել (Интерфакс)
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 812 մարդ է մահացել, երկուշաբթի հաղորդել է «El Pais» թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Այս ցուցանիշը պակաս է, քան նախորդ օրը. կիրակի մեկ օրում մահացել էր 838 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակից մահացել է 7440 մարդ: Իսպանիայում մոտ 17 հազար մարդ արդեն ապաքինվել է:
Վարակված է 85195 մարդ, մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6398 նոր դեպք: