30/03/2020 17:02
ՄՕԿ-ը և Ճապոնիան որոշել են՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն 2021 թ. հուլիսի 23-ին (Sports.ru)
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Ճապոնիայի իշխանությունները պայմանավորվել են 2021 թվականին տեղափոխված Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամկետի շուրջ:
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքին:
Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին, Պարալիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին:
Ի սկզբանե խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դրանք մեկ տարով հետաձգվել են: