30/03/2020 13:38
Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости)
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) քվեարկել է գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը երկարաձգելու օգտին՝ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Ադրբեջանում զինծառայության գարնանային զորակոչն ավանդաբար սկսվում է ապրիլի 1-ից:
Երկուշաբթի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է օրինագիծ, որով նախատեսվում է երկարաձգել զորակոչը մինչև մայիսի 31-ը՝ կորոնավիրուսի շուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:
Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի աշխատակազմի, երկրում կորոնավիրուսով վարակված է 209 մարդ, չորս հոգի մահացել է հիվանդությունից: