30/03/2020 10:45
Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայում (RussiaToday)
Իսպանական օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում` կորոնավիրուսային վարակի հետ կապված բարդություններով: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով արտիստի ներկայացուցչին:
Ըստ Դոմինգոյի ներկայացուցչի՝ երգիչն իրեն լավ է զգում և ապաքինվում է:
Մարտի 22-ին Դոմինգոն հայտարարել էր, որիր մոտ կորոնավիրուս է հաստատվել:
79-ամյա կատարողը նշել է, որ ինքն ու իր ընտանիքը ինքնամեկուսացման մեջ են, և ինքը ջերմություն և հազ ունի: