30/03/2020 17:15
Դանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը կտրել է մազերն ու գումարն ուղարկել իր վարսավիրին (Gazeta.ru)
Դանիայի Առողջապահության պահպանության գործակալության ներկայացուցիչ Սորեն Բրոստրոմն անձամբ կտրել է իր մազերը և գումարն ուղարկել վարսավիրին, որը մինչև կորոնավիրուսի համաճարակը միշտ կտրում էր իր մազերը: Այս մասին պաշտոնյան գրել է Twitter-ի իր էջում:
Բրոստրոմը նոր սանրվածքով իր լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցում և հորդորել դանիացիներին հետևել իր օրինակին:
Նա նշել է, որ COVID-19-ի տարածման պայմաններում վարսավիրը ստիպված է եղել փակել իր սրահը:
«Մազերս կտրել եմ տանը՝ սարքի օգնությամբ, բայց հետևից մի փոքր անհավասար է ստացվել», - գրել է Բրոստրոմը:
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ իր վարսավիրը դեռ գումար կվաստակի այն ժամանակ, երբ ստիպված կլինի համաճարակից հետո կարգի բերել իր անհավասար սանրվածքը:
Har klippet mig selv med maskine, blevet skævt i nakken. Har dårlig samvittighed ift min frisør Alaa-Eddine, som har lukket forretning, men får bøvl m. skæve frisurer når han åbner igen. Så jeg har sendt ham MobilePay med det jeg plejer at betale ham. #støtdinfrisør #COVID19 pic.twitter.com/LgRGslN8Wh
— Søren Brostrøm (@SSTbrostrom) March 29, 2020