30/03/2020 17:49
Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից (РИА Новости)
Բելգրադում կորոնավիրուսից մահացել է Վալևսկի եպիսկոպոս Միլյութինը, նա համաճարակի հետևանքով առաջին զոհն է դարձել ուղղափառ եպիսկոպոսների շրջանում, հայտնել է Սերբական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:
«Մեծ վշտով հայտնում ենք, որ Բելգրադում մահացել է մեր սիրելի հոգևոր հայրը՝ Վալևսկի եպիսկոպոս Միլյութինը: Պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ոչ տևական հիվանդությունն էր», - ասվում է սերբական եկեղեցու կայքում:
Նա մահացել է կիրակի երեկոյան՝ «Դրագիշա Միսովիչ» կլինիկայում: