30/03/2020 10:30
Թրամփը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները (РИА Новости)
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները մինչև ապրիլի 30-ը երկարաձգվել են, կիրակի մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ցանկանում ենք, որ այս մղձավանջը հնարավորինս շուտ ավարտվի: Դա անելու համար մենք երկարաձգում ենք կարանտինը մինչև ապրիլի 30-ը, որպեսզի կանխենք կորոնավիրուսի տարածումը», - ասել է նախագահը:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների, հաստատված դեպքերի թիվը ԱՄՆ-ում գերազանցել է 140 հազարը, վիրուսից մահացել է գրեթե 2,5 հազար ամերիկացի: