30/03/2020 13:51
Կոմունարկայի հիվանդանոցում մեկ օրում մահացել է 2 պացիենտ (Интерфакс)
Անցած մեկ օրում երկու պացիենտ է մահացել Կոմունարկայի №40 հիվանդանոցում, ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:
Այժմ հիվանդանոցում կա 348 մարդ: Նրանցից 175-ին ախտորոշվել է թոքաբորբ: COVID-19-ի առկայությունը հնարավոր է 193 հիվանդի մոտ, այդ թվում 78-ի մոտ հաստատել են ախտորոշումը, ևս 115-ը, ամենայն հավանականությամբ, վարակված են կորոնավիրուսով:
Մարտի 29-ին, Մոսկվայում, 1014 մարդու մոտ ախտորոշվել են կորոնավիրուսով վարակի դեպքեր, այդ թվում ՝ մահվան վեց դեպք: Ռուսաստանում կիրակի հաստատվել է վարակի 1534 դեպք: