30/03/2020 11:10
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք (RussiaToday)
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք: Ընդ որում, դրանցից 30-ը բերվել է այլ երկրներից:
Այս մասին ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, երկրում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 81 470-ի:
Ապաքինվել է 75 700 մարդ, 3304-ը մահացել է վարակի հետևանքով: