30/03/2020 12:47
Կորոնավիրուսի հաստատված վերջին 58 դեպքից մեկը գրանցվել է բանակում
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսն է, որ նոր արտերկրից ժամանած դեպքեր են, կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ այսօրվա թվի մեջ ներառված է բանակի դեպքերը, նախարարն էլ արձագանքեց. «Այո, մեկ դեպք»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության:
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի։