30/03/2020 13:57
Հունական Alpha հեռուստաալիքի նախկին նախագահը կորոնավիրուսից մահացել է (РИА Новости)
Հունաստանում կորոնավիրուսի զոհերից մեկը դարձել է Alpha հեռուստաալիքի նախկին նախագահ Մանոլիս Մալելիսը:
Հաղորդվում է, որ 64-ամյա Մելելիսը մահացել է կիրակի Սալոնիկում, որտեղ նա բնակվում էր վերջին շրջանում:
Մալելիսը նախկինում նաև աշխատել է արտաքին գործերի նախարարության տարբեր պաշտոններում:
Հունաստանում անցած օրվա ընթացքում մահացել է վեց մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 38-ի:
Կորոնավիրուսով վարակի 95 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր առմամբ հաստատվել է վարակվածության 1156 դեպք: