30/03/2020 14:07
Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ
Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա, և նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախևառաջ նվազման։ Քննարկումներ լինելու են և մենք մեր դիրքերը պետք է վերագնահատենք և հասկականք։ Նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ համագործակցությունը լինում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չի, այլ ֆիքսված գին է սահմանում, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այդքան», - ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց՝ պետք է վերլուծություն անել, ապա ավելացրեց, որ գնի բանաձևային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի և մատչելի է։
«Չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի», - ասաց Գրիգորյանը։