30/03/2020 14:44
Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են
Տևական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են: Խոսակցություններն առավել իրական դարձան, երբ երեկ Նորա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ամրագրեց տեղեկություն՝ նոր հարաբերությունների մասին:
Aysor.am-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեց ռեժիսորի հետ: Նորա Գրիգորյանը հաստատեց իր և Էրվինի ամուսնալուծությունը, սակայն ավելին մանրամասնել չցանկացավ:
«Ես հասարակության առջև արդարանալու կամ բացատրություն տալու անհրաժեշտություն չունեմ: Այո, շատ մեծ փոփոխություն կա իմ անձնական կյանքում: Երջանիկ եմ: Ավելին ասել չեմ ուզում», - ընդգծեց ռեժիսորը:
Նշենք, որ Նորա Գրիգորյանն ու Էրվին Ամիրյանն ամուսնացել էին 2014 թվականին, 2016 թվականի սեպտեմբերի 15-ին նրանք զույգ ունեցան՝ տղա և աղջիկ:
2019-ի հուլիսի 10-ին լույս աշխարհ է եկել նրանց երրորդ զավակը՝ Ալեքսանդրան: