31/03/2020 19:10
ԱԺ-ն երկրորդ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձնաց կոնտակտավորներին հնարավորինս արագ գտնելու համար ֆիքսել քաղաքացիների հեռախոսազանգերը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները բացակայում էին այսօր ժամը 17:30-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստից։