31/03/2020 16:36
Հույս ունենք՝ ապրիլի կեսերին, մայիսի սկզբին Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին. Ավինյան
Հույս ունենք, որ ապրիլի կեսերին, մայիսի սկզբին Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը.
«Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից Հայաստանն ամբողջապես կվերադառնա բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման ու անձանց մեկուսացմսն աշխատանանքերը կարողանանք իդեալական իրականանցնել», - ասաց Ավինյանը:
Հիշեցնենք՝ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք է արձանագրվել, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի: