31/03/2020 15:00
Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշումը տեխնիկական սխալի հետևանք էր, պատահաբար է հրապարակվել
Չարենցավանում մուտքերն ու ելքերը սահմանափակելու մասին պարետի որոշումը չեղյալ է համարվել։
«Տեխնիկական սխալի պատճառով է եղել որոշումը, չպետք է հրապարակվեր։ Մենք պատրաստում ենք տարբեր սցենարներ, որ որոշակի զարգացումների դեպքում, հնարավոր է, ինչ-որ մի տեղ փակվի։ Որոշումը տեխնիկական սխալի պատճառով է հրապարակվել։ Այս պահին նման որոշում չկա», - Aysor.am-ին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։
Ըստ որոշման՝ մինչև ապրիլի 5-ն արգելվելու էր մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան։