31/03/2020 16:23
Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի 1-ից հետո 75-ից 80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված. Ավինյան
Եթե կառավարությունը որևէ սահմանափակում չձեռնարկեր, մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպք։
Ավինյանը նշեց, որ իրենց նպատակն է ավելացնել թեստավորման քանակն ու նվազեցնել սահմանափակումները։
ՀՀ պարետի խոսքով՝ վերջին օրերին մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է։