31/03/2020 20:37
Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը (Gazeta.ru)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը, հայտնում է «Наша Ніва» թերթը:
Հաղորդվում է, որ մահացել է Բելառուսի վաստակավոր արտիստ Վիկտոր Դաշկևիչը: 75 տարեկան տղամարդու մոտ հաստատվել էր թոքաբորբ:
Համաձայն հրապարակման՝ նրա մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել միայն երրորդ փորձից: Նրա կինը նույնպես վարակվել է:
Ընդհանուր առմամբ, Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսից 152 դեպք: