31/03/2020 19:17
Բելգիայում կորոնավիրուսով վարակված երեխա է մահացել (РИА Новости)
Մեկ օրում Բելգիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է 98-ով և կազմում է 705:
Մահացածների թվում կա 12-ամյա երեխա, հայտնում են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբից:
«Մահացել է 12-ամյա մի երեխա: Սա շատ հազվադեպ և տխուր երևույթ է», - ասել են շտաբից:
Ընդհանուր առմամբ, Բելգիայում վարակվել է 12775 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 876 նոր դեպք: