31/03/2020 17:42
Կորոնավիրուս է հայտնաբերվել Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ(BBC)
Ռուսաստանում Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս հիվանդանոցում բուժվում են Covid-19-ով վարակված մարդիկ:
Անցյալ շաբաթ այնտեղ էր այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բժիշկի վիճակը բավարար է, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են հիվանդանոցից:
«Պրոցենկոյի վիճակը նորմալ է, նա մեզ հետ է, Կոմունարկայում», - ասել են բժիշկները: