31/03/2020 14:28
Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է անում հրաժարվել 49 երկիր մեկնելուց (РИА Новости)
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է կորոնավիրութսով վարակի պանդեմիայի պատճառով ուղևորությունների համար «երրորդ մակարդակի» վտանագով 49 երկրի ցանկը, որոնց մեջ մտնում են ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը, Հարավային Կորեան և կոչ արել քաղաքացիներին լիովին հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:
Այդ ցանկից դուրս երկրների համար գործում է «երրորդ մակարդակը», որի համաձայն ճապոնացիներին խորհուրդ է տրվում խուսափել այնտեղ այցելություններից՝ առանց անհրաժեշտության:
Ամբողջական ցանկը զետեղված է գերատեսչության կայքում:
Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը՝ ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է պանդեմիայի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից: