31/03/2020 12:23
Մեքսիկայում արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսի պատճառով (Интерфакс)
Մեքսիկայի կառավարությունը որոշել է արտակարգ դրություն մտցնել` կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված, այն բանից հետո, երբ հաստատված դեպքերի քանակը գերազանցել է հազարը:
Բժշկական իշխանությունների տվյալով՝ Մեքսիկայում գրանցվել է վարակվածության 1094 դեպք ՝ 28 մահացությամբ:
Արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին հրամանագրի համաձայն՝ երկրում մինչև ապրիլի 30-ը կերկարաձգվեն բոլոր իրադարձությունները, մարդկանց արգելվում է հավաքվել ավելի քան 50 հոգով:
60-ից բարձր տարիքի բնակիչներին խորհուրդ է տրվում պահպանել տնային ռեժիմը: