31/03/2020 15:53
Անիմաստ շշկռացնում եք լրագրողներին ու հասարակությանը. Շուշան Դոյդոյանն՝ իշխանությանը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անիմաստ շշկռացնում եք լրագրողներին ու հասարակությանը և սխալ տեղեկատվության տարածման առիթ ստեղծում։
Վարակակիրների թվի և կորոնավիրուսի տարածման մասին տվյալներն ամեն օր տարբեր աղբյուրներով եք տարածում։ Որոշեք, թե որ աղբյուրն է ամենահարմարը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնը, ԱՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, Առողջ. նախարարության կամ կառավարության ֆեյսբուքյան էջերը, կառավարության նիստի լայվը, որը կուզեք, բայց դա թող լինի անփոփոխ, վստահելի ու կայուն պաշտոնական աղբյուր։ Պարզապես որոշեք ու հայտարարեք այդ մասին, ու այլևս մի խճճեք մարդկանց։
Մեր ուզածը ստույգ, ժամանակին ու ամբողջական տեղեկատվությունն է»: