31/03/2020 19:37
Կորոնավիրուսի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին (Gazeta.ru)
Թուրինի «Յուվենտուսը» կարող է վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ կորոնավիրուսով պանդեմիայի հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով, հայտնում է «A Bola»-ն:
Ըստ «Il Messaggero»-ի՝ իտալական ակումբը քննարկում է ճգնաժամի հաղթահարման երեք տարբերակ:
Պորտուգալացուն կարող են վաճառել արտասահմանյան ակումբներից մեկին: Ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմում է 70 միլիոն եվրո:
Մեկ այլ տարբերակ է պայմանագիրը մեկ տարով երկարացնելը, բայց նրա աշխատավարձը զգալիորեն նվազեցնելը:
Երրորդ դեպքում Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում» մինչև 2022 թվականը, երբ ավարտվի նրա ներկայիս պայմանագիրը: