31/03/2020 16:16
Հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու եղանակ է փնտրվում. Վարչապետ
Հիմա եղանակ է փնտրվում նորից Ազգային ժողով ներկայացնելու այն օրենսդրական նախագիծը, որը կառավարությունը ներկայացրել էր Ազգային ժողովին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ նախագծոցվ ինչ ենք ուզում անել. երբ քաղաքացու մոտ արձանագրվում է կորոնավիրուս, մենք փորձում ենք հասկանալ, թե նա որտեղից է վարակվել, կամ վարակված անձն ում հետ է շփվել։ Այդ երկու կատեգորիայի մարդկանց մեկուսացնում ենք հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։ Հիմա ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ շատ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել։ Օրենսդրական այս փոփոխությունը մեզ հնարավորություն կտա, որպեսզի մենք բջջային հեռախոսների տվյալներն օգտագործելով հասկանանք այն շրջանակը, որի հետ պետք է աշխատենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ իրենց հաճելի չէ անել այդ գործողությունը ու դա անում են մեծագույն տհաճությամբ: