31/03/2020 23:02
Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուսի» հիշատակումը (РИА Новости)
Թուրքմենստանում արգելել են օգտագործել «կորոնավիրուս» բառը, գրում է «BUSINESS Online»-ը:
Բառն արգելված է լրատվամիջոցներում և երկրի առողջապահության նախարարության թռուցիկներում, որտեղ ավելի վաղ հիշատակվում էր նոր վարակի մասին: Այժմ խոսքն ընդհանուր առմամբ սուր շնչառական վիրուսային վարակների մասին է:
«Կորոնավիրուս» բառի «անհետացման» վրա ուշադրություն է դարձրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ու «Թուրքմենստանի քրոնիկոն» տեղական հրատարակությունը:
«Բացառելով «կորոնավիրուս» բառը թուրքմենական բառարանից՝ պանդեմիայի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով, Թուրքմենստանը վտանգում է իր քաղաքացիներին», - գրում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել իշխանություններին:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքմենստանում կորոնավիրուսով վարակի դեպքեր չեն գրանցվել: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որպես վարակի հակաթույն, քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտագործել ժողովրդական միջոց՝ վայրի սատապի ծուխ: