31/03/2020 13:59
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Կանադայում անցել է յոթ հազարը (РИА Новости)
Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 89 մարդ: Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Օրվա ընթացքում վարակի դեպքերի թիվն աճել է գրեթե 2 հազարով, մահացել է 28 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7424-ի, մահացել է 89 մարդ:
Երկրում վարակների ամենամեծ թիվը գրանցվել է Քվեբեկ և Օնտարիո նահանգներում՝ համապատասխանաբար 3430 և 1706: