31/03/2020 15:10
Կորոնավիրուսով վարակված պացիենտներն այսուհետ կտեղափոխվեն Արտաշատի ԲԿ
Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի։
«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն», - հայտնում են բժշկական կենտրոնից։
ԲԿ-ից, սակայն, նշել են, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այս բուժհիմնարկում չի իրականացվի։