31/03/2020 11:12
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխային երկրորդ վիրահատության անհրաժեշտություն չկա
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ֊ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա նշել է, որ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:
Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն: