31/03/2020 22:36
Բոլոր ապանձնավորված և անձնավորված տվայլներն արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են․ Բադասյան
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է երկու փոփոխություն, ԱԺ-ում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագծում հստակեցվել է, որ տվյալ միոջացառումներն արտակարգ դրության ժամանակ են իրականացվում և չեն կարող դրանից հետո անցկացվել։
Երկրորդ ընթերցման տարբերակում նաև հստակեցվել է տվյալները ոչնչացնող մարմինը. դրանք կոչնչացվեն մշակողների կողմից։
«Այսինքն՝ բոլոր մշակողները, որ կլինեն, պարտավոր են իրենց մոտ կուտակված տվյալները ոչնչացնել։ Այս երկու փոփոխություններն են կատարվել։ Սա ևս մեկ անգամ լավ առիթ է շեշտելու, որ նախագիծը չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը, կարճ հաղորդագրությունների վերահսկմանը, նման տեխնիկական հնարավորություններ էլ չկան, չեն ստեղծվում այս նախագծով։ Սա բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությանն է վերաբերում», - ասաց նախարարը։
Վերջինս նկատեց՝ բոլոր ապանձնավորված և անձնավորված տվայլներն արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացվելու են: