31/03/2020 18:00
Ցավոք, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի խոցելի խմբի մեր պատգամավորներից մի քանիսը ներկա լինեն նիստին. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 10-ն Արցախի Հանարապետությունում են, իսկ այն անձանց մի մասն, ովքեր այսօրվա արտահերթ նիստի ժամանակ բացակայել են, եղել է հիվանդ, մյուս մասը՝ խոցելի խմբում են, կրկին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ցավոք, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նրանցից մի քանիսն այս պահին ներկա լինեն: Սրանով է պայմանավորված եղել առաջին հատվածի չեղարկումը», - ասաց նա՝ անդրադառնալով ավելի վաղ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի չընդունմանը: