31/03/2020 19:52
Վիետնամի կառավարությունը քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել (ТАСС)
Վիետնամի իշխանությունները երկրում հաստատել են քաղաքացիների ինքնամեկուսացման 15-օրյա ռեժիմ՝ երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը:
«Ապրիլի 1-ի կեսգիշերից բոլորը պետք է մնան տանը, կթույլատրվի դուրս գալ միայն սնունդ գնելու և արտակարգ իրավիճակների դեպքում», - վարչապետի խոսքը մեջբերում է «Xinhua» գործակալությունը:
Նա նաև նշել է, որ «բոլորը պետք է պահպանեն այլ քաղաքացիներից առնվազն 2 մետր հեռավորությունը»:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վիետնամում գրանցվել է հունվարի 23-ին:
Մարտի 31-ի առավոտյան դրությամբ՝ երկրում հայտնաբերվել է 204 դեպք: 55 մարդ ապաքինվել է: