31/03/2020 00:08
Կորոնավիրուսով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա, Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար», - գրել է նա։