31/03/2020 18:51
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի
ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում պարտադիր հերձում իրականացնելն արգելվում է՝ կանխելով հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի: