01/04/2020 22:42
ԱՀԿ-ն կանխատեսել է, որ առաջիկա օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարում կհասնի միլիոնի (РИА Новости)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը հայտարարել է, որ մոտ ժամանակներում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կգերազանցի մեկ միլիոնը, հայտնում է РИА Новости-ն:
Չորեքշաբթի Ժնևում տեղի է ունեցել կազմակերպության մամուլի ասուլիսը:
«Վերջին շաբաթում մահացությունների թիվը կրկնապատկվել է: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կհասնենք COVID-19-ով վարակի հաստատված դեպքերի 1 միլիոնանոց ցուցանիշի, նաև կգրանցվի 50 հազար մահ», - նախազգուշացրել է Գեբրեսիուսը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: Ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանել են COVID-19:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա: