01/04/2020 01:43
ԱԱԾ և ոստիկանության կողմից տեղադրվելու են հատուկ անցակետեր` անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով
Ապրիլի 1-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև բնակչության ազատ տեղաշարժը:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
Որոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։