01/04/2020 19:56
«Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա պացիենտ. ԱՆ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը», - գրել է նա:
Մինչ այժմ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել էր 3 մարդ:
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 571 է: