01/04/2020 14:25
Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական թիմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը.
«Այս ուժերն են՝ «Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի Ժողովդավարական կուսակցությունը»:
Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք։ Դատախազությունում ստացվել է 44 հաղորդագրություն։