01/04/2020 16:32
Մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը
Հիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին:
«Մեզ հասած տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը թոքաբորբն է», - շեշտեց Կիրախոսյանն ու ավելացրեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: