01/04/2020 15:19
Օգնելը պարտադիր պետք է պաշտո՞ն լինի. Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանին պաշտոն առաջարկելու մասին
Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում և օգնելու է Արցախի նորընտիր նախագահին: Բայց օգնելը պարտադիր պետք է պաշտո՞ն լինի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրություններում հաղթելու դեպքում՝ պատրաստվո՞ւմ է պաշտոն առաջարկել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին:
«Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է: Պաշտոնաթող նախագահից բարձր ստատուս չկա: Ավելին է, քան գործող նախագահը», - կեսկատակ ասաց բանախոսը:
Արայիկ Հարույթունյանը շեշտեց՝ պաշտոն չեն բաժանելու, այդ թվում՝ կառավարություն կազմելու ժամանակ: