01/04/2020 13:29
Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք (Интерфакс)
Վերջին մեկ օրում Ռուսաստանի 35 շրջանում գրանցվել է COVID-19 վարակի 440 նոր դեպք, երկրում ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 2777-ի, կորոնավիրուսով հիվանդներ ունեցող շրջանների թիվը կազմում է 75, հայտնում են օպերատիվ շտաբից:
Անցած օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է COVID-19- ի 267 հաստատված դեպք: Եվս 32 դեպք է գրանցվել Կոմիում, 27 դեպք՝ Սանկտ Պետերբուրգում, 15-ը` Մոսկվայի մարզում, 11-ը՝ Սարատովի մարզում:
Շտաբից հայտնում են նաև, որ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում գրանցել են կորոնավիրուսից մահվան 7 դեպք: Դրանցից հինգը՝ Մոսկվայում: