01/04/2020 09:40
«Հրապարակ». Օենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էր առանց դիմակ ու ձեռնոց
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էր առանց դիմակ ու ձեռնոց։ Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում և կարող է դառնալ վարակի աղբյուրը: Պատճառը կա՛մ տգիտությունն է, կա՛մ մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ։ Եվ առհասարակ՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ իրենց նման «դուխով» տղերքը դրանից պաշտպանվեն»: