01/04/2020 10:04
«Հրապարակ». Իշխանությունը վճռական է համայքների խոշորացման ծրագրի իրականացման համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ծրագրի հիմքում սովետական շրջանի մոդելն է, երբ 11 մարզի փոխարեն շրջաններ էին՝ թվով 36: Հնարավոր է՝ կորոնավիրուսը որոշ ժամանակով հետաձգի այդ պլանը, բայց իշխանությունը, համաձայն մեր աղբյուրի, վճռական է տրամադրված»: