01/04/2020 09:45
«Փաստ». Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի»
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում իրենց համար բավականին դժվար է որոշումներ կայացնել, ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» մի յուրահատուկ գործընթացի։
Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է կոնսուլտացիաների գործընթաց սկսել ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական կուսակցությունների և հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող անձանց և կազմակերպությունների հետ։
Խնդիրն այն է, որ Հայաստանին ներկայումս հարկավոր են կոնկրետ լուծումներ, ընդ որում՝ ոչ միայն կարճաժամկետ, օպերատիվ, այլ նաև՝ հեռանկարային, որոնք իրենց մեջ կպարունակեն զարգացման ռեսուրս»: