01/04/2020 17:45
Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է ծխախոտային գործարանների աշխատանքը (Gazeta.ru)
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ծխախոտային գործարանները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել են աշխատանքը, գրում է «Fontanka»-ն:
Դրանք փակվել են մինչև ապրիլի 4-ը, բայց այս ժամկետը կարող է երկարաձգվել:
Գործարանների աշխատանքի կասեցումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի կառավարությունը ծխախոտային արտադրանքները բացառել է հիմնական ապրանքների ցանկից:
Ըստ արտադրողների՝ այս իրավիճակը կարող է հանգեցնել դիֆիցիտի: Բացի այդ, սպառման կետերում կարող են հայտնվել անորակ ծխախոտային արտադրանքներ: