01/04/2020 16:21
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել ենք ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում կարևորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը», - հայտնել է Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ ավելի վաղ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել մարտի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: