01/04/2020 11:08
ԵԱՏՄ երկրները պանդեմիայի պատճառով արգելելու են հնդկաձավարի և սխտորի արտահանումը (Интерфакс)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան 10-ն օր հետո սահմանելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից արտահանման արգելք՝ մթերային ապրանքների առանձին տեսակների համար, ասված է հանձնաժողովի կայքում զետեղված ԵՏՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Սահմանափակման տակ են ընկնելու սոխը, սխտորը, շաղգամը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, ալյուրը, հնդկաձավարից պատրաստի սննդային ապրանքները, արևածաղկի սերմերը և մանրացված հատիկաընդեղենը:
ԵՏՀ Խորհրդի որոշումը (որն ընդունվել է մարտի 31-ին կայացած նիստում) ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակման օրվանից 10 օր հետո, նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը:
«Արգելքի սահմանումը թույլ կտա բնակչությանն ապահովել բավարար քանակությամբ նման ապրանքներով՝ սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Սա ԵՏՀ-ի կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների երկրորդ փաթեթն է՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: Առաջինը վերաբերում էր ԵՏՄ-ից դուրս անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանիչ միջոցների, բժշկական արտադրանքի և նյութերի արտահանման արգելքին: