01/04/2020 18:03
Պետդուման դեղամիջոցների հեռավար վաճառքի մասին օրենք է ընդունել (RussiaToday)
Պետդուման օրենք է ընդունել դեղերի առցանց վաճառքի մասին՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:
«Այսօր ընդունվել է օրենք, ըստ որի, առանց դեղատոմսի դեղամիջոցները կարելի է ձեռք բերել առցանց՝ պատվիրելով և ստանալով դրանք առաքման միջոցով: Օրենքով սահմանվում է նաև դեղատոմսով դեղեր վաճառելու հնարավորությունը, բացառությամբ՝ ուժեղ, հոգեմետ դեղերի», - ասել է ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: