01/04/2020 10:58
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 571 է
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 571-ի:
Կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի, փաստացի բուժվում է 537-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ:
Հայտնի է, որ կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:
Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը երկարացվել է ևս 10 օրով: