01/04/2020 15:34
Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց (Gazeta.ru)
Հոնկոնգցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդներից արյան փոխներարկման գործընթացը կարող է օգնել մյուսներին ապաքինվել, գրում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով ուսումնասիրությանը:
Գիտնականները փորձ են անցկացրել սիրիական ոսկե համստերների վրա, քանի որ նրանց ACE2 սպիտակուցը նման է մարդու սպիտակուցին: Որպես ուսումնասիրության մաս՝ նրանք կրծողներին ներարկել են SARS-COV-2: Համստերների ապաքինումից հետո նրանցից արյուն են վերցրել և ստեղծել մի շիճուկ, որը փոխներարկվել է այլ կրծողներին:
Պարզվել է, որ շիճուկի օգտագործելուց հետո համստերների օրգանիզմի վրա վիրուսային ծանրաբեռնվածությունը շատ ավելի ցածր էր (մոտ 10 անգամ):
«Եթե մենք նույն կերպ վարվենք մարդկանց հետ, դա իսկապես կօգնի նրանց ապաքինվել՝ իջեցնելով վիրուսային բեռը նրանց օրգանիզմում», - ասել է չինացի մանրէաբանը: